«Վրացական երազանք»-ը դեռևս մասնակցության հրավեր չի ստացել ՆԱՏՕ-ի 2025 թվականի գագաթնաժողովին, BM.GE-ի հարցմանն ի պատասխան հաստատել են վարչակազմից։
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի ամռանը՝ հունիսի 24-26-ը, Նիդերլանդների Հաագա քաղաքում։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը հրավեր չէր ստացել ո՛չ Դավոսի տնտեսական ֆորումին, ո՛չ Մյունխենի անվտանգության համաժողովին։
Վրաստանը չի մասնակցի Դավոսի և Մյունխենի անվտանգության համաժողովներին