Լրագրող և հաղորդավարուհի Վիկա Բուկիային տուգանել են 4000 լարիի չափով Facebook-ում «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Մարիամ Լաշխիի մասին արված գրառման համար։ Որոշումը Թբիլիսիի քաղաքային դատարանում հրապարակել է դատավոր Դավիթ Թեթրաուլին։
Վիկա Բուկիան մայիսի 30-ին տեսանյութ է հրապարակել հետևյալ մակագրությամբ. «Մի ստրուկ անցավ իմ կողքով»։
Հիշեցնենք. անցյալ շաբաթ նույն մեղադրանքով դատարան են կանչվել ավելի քան 20 լրագրող, քաղաքական գործիչ և ակտիվիստ։
Թվարկվածները տուգանվել են տարբեր չափի գումարով։