Ակտիվիստը ձերբակալվել է ֆիզիկական բռնություն գործադրելու մեղադրանքով

Ակտիվիստ Նինո Դաթաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի մանդատուրի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Մանդատուրի հիմնական գործառույթն անվտանգության ապահովումն է:

Խոսքը հունիսի 9-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցած միջադեպի մասին է։ Գերատեսչության տվյալներով՝ Դաթաշվիլին չի ենթարկվել աշխատակիցներին ​​և «ֆիզիկական բռնություն է կիրառել նրանցից մեկի նկատմամբ»։

Դեպքի վայրից լրատվամիջոցների տարածած տեսանյութերի համաձայն՝ աշխատողները պահանջել են, որ Դաթաշվիլին լքի այն տարածքը, որտեղ, ըստ իրենց, նրան արգելված է գտնվել դատարանի որոշման համաձայն։ Ակտիվիստը հակադարձել է խոսքով, և երբ աշխատակիցներից մեկը բռնել է նրա ուսից, Դաթաշվիլին սկսել է ձեռքերը թափահարել։ Դրանից հետո նրան ուժով դուրս են բերել դատարանի շենքից։