Վրաստանում անկախ տեսուչի ծառայությունը և դատական համակարգում անկախ տեսուչի պաշտոնը վերացվում են։
Դրանց վերացումը նախատեսվում է սեպտեմբերի 1-ից։ Անկախ տեսուչի գործառույթները կիրականացնի Արդարադատության բարձրագույն խորհրդի քարտուղարը՝ Խորհրդում ստեղծված համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջոցով։
«Ընդհանուր դատարանների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը խորհրդարանը կքննարկի առաջին ընթերցմամբ՝ արագացված կարգով։