Ստրասբուրգի դատարանը սկսել է Մզիա Ամաղլոբելիի գործի քննությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել «Նեթգազեթի/Բաթումելեբի»-ի համահիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի գործը։

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ դրա մասին խոսել են նրա շահերը պաշտպանող կազմակերպության՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) ներկայացուցիչները։

Ըստ նրանց` գործին կարող է շնորհվել «էական ազդեցության կարգավիճակ»։ GYLA-ի պարզաբանմամբ` խնդիրը քննարկվում է Ստրասբուրգի դատարանի հետ նամակագրության միջոցով։

Ստրասբուրգի դատարանը կողմերին տվել է ընդարձակ հարցեր։ Առաջին փուլում պետությունը պարտավոր է հայտնել իր դիրքորոշումը, որը պետք է պատասխանի Մզիա Ամաղլոբելիի ազատության իրավունքի և դրա հետ կապված այլ խախտումների վերաբերյալ հարցերին։

Ապրիլի 28-ին GYLA-ն Մզիա Ամաղլոբելիի անունից բողոք էր ներկայացրել Ստրասբուրգի դատարան` խնդրելով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտման փաստերը: