Իլյա Թոփուրիան` UFC-ի Pound for Pound վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում

UFC 317-ից հետո, թարմացված վարկանիշների համաձայն՝ թեթևքաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Թոփուրիան ընդհանուր վարկանիշում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։

Կիրակի օրը Չարլզ Օլիվիերայի դեմ մենամարտից առաջ Իլիան ցուցակում երրորդն էր, իսկ այժմ նա պաշտոնապես աշխարհի լավագույն մարտիկն է։

Նախկինում վարկանիշային աղյուսակը 2023 թվականի հոկտեմբերից գլխավորում էր դաղստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը։ Վերջին փոփոխությունից հետո Մախաչևը տեղափոխվել է երկրորդ հորիզոնական, իսկ մինչ այդ երկրորդ տեղում գտնվող Մերաբ Դվալիշվիլին՝ երրորդ հորիզոնական։

Նշենք. հաջորդ վրացի մարտիկը, որը կպաշտպանի իր գոտին, ամենայն հավանականությամբ կլինի Մերաբ Դվալիշվիլին։ Հոկտեմբերին կամ նոյեմբերին նա կմրցի Կորի Սենդհեգենի հետ։