Ծխախոտի վերահսկման դաշինքը հայտնել է Վրաստանում ստանդարտացված փաթեթավորման տուփերով ծխախոտ վաճառելու կանոնի զանգվածային խախտման մասին՝ անկախ ապրանքանիշից։
Ստանդարտացված փաթեթավորման պահանջը Վրաստանում ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։
«Երեք ամսվա ընթացքում գրանցվել է մինչև 600 խախտում… Խախտումների հետ կապված հանգամանքները վկայում են կոռուպցիոն գործարքների շղթայի մասին», — հայտարարել է դաշինքը։
Ծխախոտի վերահսկման դաշինքը կոչ է արել Եկամուտների ծառայությանը ապահովել գործող օրենսդրության արդյունավետ կիրառումը, իսկ կառավարությանը՝ ուժեղացնել վերահսկողությունը։