Մարիամ Լաշխին ընտրվել է ԿԳ հարցերի հանձնաժողովի նախագահ

«Վրացական երազանք»-ի պատգամավոր Մարիամ Լաշխին ընտրվել է Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ։

Մարիամ Լաշխիին հանձնաժողովի նախագահ ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշման նախագիծը քվեարկության է դրվել այսօրվա լիագումար նիստում։ Մարիամ Լաշխիի ընտրությանը կողմ է քվեարկել խորհրդարանի 81 անդամ, դեմ՝ ոչ մեկը։

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Մարիամ Լաշխիի բողոքի հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանն ուսանողուհիներ 19-ամյա Լիկա Լորթքիփանիձեին և 20-ամյա Թաթիա Ափրիամաշվիլիին դատապարտել էին 12-ական օրվա ազատազրկման, իսկ երրորդ ուսանողուհուն՝ Մագդա Մամուկաշվիլիին, տուգանել 4000 լարիի չափով։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ին սրճարաններից մեկում, որտեղ Լաշխին ճաշում էր իր ընկերների և իր երեխաների հետ։ Ուսանողները մոտեցել էին՝ վանկարկելով. «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին, ոչ ռուսական ռեժիմին, ոչ Ռուսաստանի ստրուկներին»: