ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպիսին էր «Վրացական երազանք»-ի կառավարությունը Վրաստան ժամանելու պահին, և ինչպիսին է հիմա՝ երկու տարի անց։
Նա հիշել է, որ Վրաստան ժամանելուց հետո երեք ամիսների ընթացքում հարաբերությունների բարելավման հարցում առաջընթաց է գրանցվել։
«Վրացական երազանք»-ի կառավարությունը մեկը մյուսի հետևից քայլեր է ձեռնարկել, որոնք ավելի ու ավելի են մեկուսացրել Վրաստանը ԱՄՆ-ից և շեղել են Վրաստանին Եվրամիությանը միանալու իր սահմանադրական նպատակից, նյարդայնացրել են նրա ամենամեծ գործընկերներին՝ ԱՄՆ-ին և Արևմուտքին, Եվրոպային, և իսկապես վնասել են նրա հեղինակությանը», — ասել է դեսպանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «2024 թվականի հունվարի վերջից, երբ թվում էր, թե Վրաստանի համար ամեն ինչ բավականին լավ է ընթանում, այդ թվում՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը, որին աջակցել էին ԱՄՆ-ը և ես»։
Դեսպանն ասել է, որ Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների հարաբերությունները հեռու են կատարյալ լինելուց: