Թբիլիսիի քաղաքային դատարանը Ալեքսի Ախվլեդիանիի դեմ, որը մեղադրվում էր զենքի անզգույշ պահման համար, կիրառել է 30 հազար լարիի չափով գրավ և ազատ արձակել դատարանի դահլիճից։
Դատական նիստում մեղադրող կողմը պահանջել է 30 հազար լարի գրավ, որին պաշտպանական կողմը չի համաձայնել, սակայն դատախազությունը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Դատական նիստում փաստաբան Լալի Ափցիաուրին ներկայացրել է նաև Թորնիկե Ռիժվաձեի ծնողների հայտարարությունը, ըստ որի` խնդրում են Ալեքսի Ախվլեդիանիին ազատ արձակել դատարանի դահլիճից։
Ալեքսի Ախվլեդիանին ձերբակալվել է Թորնիկե Ռիժվաձեի ենթադրյալ ինքնասպանության փորձի գործով։ Դատախազությունը նրան մեղադրում է զենքն անզգույշ պահման համար (առանց համապատասխան անվտանգության միջոցների, ինչը կարող էր վտանգել ուրիշների կյանքը)։