Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու հայ մեծանուն գրողների և հասարակական գործիչների շիրիմներին։
Այս տեղեկությունը հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշենք, որ Ժաննա Անդրեասյանը հուլիսի 12-ին մասնակցել է Գանձա գյուղում հայ մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված «Տերյանական օր» միջոցառմանը: