Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին նշանակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համակարգող խորհրդի նախագահի պաշտոնում։
Իրակլի Կոբախիձեի համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է «Վրացական երազանք»-ի կառավարության կայքում։ Նախկինում վերոնշյալ պաշտոնը զբաղեցնում էր էկոնոմիկայի նախկին նախարար Լևան Դավիթաշվիլին։
Խորհրդի նպատակն է համակարգել երկաթուղային նախագծի զարգացումը Ադրբեջանի և Թուրքիայի պետությունների հետ և ապահովել Վրաստանի աջակցությունը։ Նույն խորհրդում են նաև «Վրացական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Լաշա Աբաշիձեն, Մարիամ Քվրիվիշվիլիի տեղակալ Գուրամ Գուրամիշվիլին, ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն, արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին և արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին։