Մառնեուլիի կենտրոնական կամրջից 25-ամյա կինը նետվել է գետը։
Տեղական լրատվամիջոցները դեպքի վայրից տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են կնոջը օգնություն ցուցաբերում։ Նրան տեղափոխել են կլինիկա։
Ըստ ՆԳՆ-ի` դեպքի հետ կապված հետաքննությունն ընթանում է 115-րդ հոդվածի համաձայն։