«Բաթումելեբի»-ն վճարել է պետբյուջեին ունեցած պարտքի մի մասը

Երեկ՝ հուլիսի 22-ին, «Բաթումելեբի»-ն վճարել է 47 հազար լարի` պետբյուջեին ունեցած պարտքի գումարի մի մասը, որի պատճառով լրատվամիջոցի հաշիվները սառեցվել էին:

««Բաթումելեբի»-ն կարողացել է մարել այս պարտքը իր ընթերցողների աջակցությամբ։ Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է լրատվամիջոցը։

Այս փուլում «Բաթումելեբի»-ն դեռ պետք է վճարի հիմնական գումարի վրա կուտակված տոկոսները և տուգանքը (126 հազար լարի տոկոս և 109 հազար լարի տուգանք)։

Հատկանշական է, որ եկամուտների ծառայության 2025 թվականի մայիսի 21-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Իմեդի» հեռուստաընկերության պարտքը բյուջեին կազմում է 17 միլիոն լարի: «Ռուսթավի 2»-ը բյուջեին պետք է վճարի 25 միլիոն լարի: