Վրաստանի մայրաքաղաքում քաղաքային կարգուկանոնի պահպանման նպատակով քաղաքային տեսչությունը մշակել է նոր նախագիծ՝ մոտոտեսչության ստեղծում, այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ մոտոտեսչությունը կվերահսկի մայրաքաղաքի տեսքը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և ակուստիկ աղմուկը, նաև արագ կարձագանքի շինարարական ու վարչական խախտումներին։
«Քաղաքային կարգուկանոնի պահպանումը և համապատասխան միջոցառումների իրականացումը մեր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք արդյունավետ քայլեր։ Այս անգամ մենք ձեզ կներկայացնենք Թբիլիսիի քաղաքային տեսչության նախագիծը, որը կօգնի մեզ արդյունավետ և արագ կառավարել կարգուկանոնի պահպանման միջոցառումները մայրաքաղաքի զբոսաշրջային և պատմական գոտիներում, կենտրոնական հրապարակներում ու պողոտաներում», — ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ մոտոտեսչությունը հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխանող եռանիվ հեծանիվներով, հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։