«Անա Դոլիձե — Ժողովրդի համար» կուսակցությունը չի մասնակցի հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրություններին և որոշել է չմիանալ «բոյկոտին»։ Անա Դոլիձեն այս հայտարարությունն արել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով` ընտրություններին մասնակցելն «արդարացված չէ»։
«Մենք թույլ չենք տա, որ երկրի ժամանակավոր վարչակազմը, որն իրեն կառավարություն է անվանում, հիմք ստեղծի միջազգային ասպարեզում խոսելու, որ ընտրությունները նորմալ են ընթացել», — ասել է կուսակցության առաջնորդ Անա Դոլիձեն:
Ըստ Անա Դոլիձեի, նաև չպետք է շեղվել գլխավոր նպատակից` ԵՄ-ին անդամակցության հեռանկարից, որի համար, ըստ նրա, քաղբանտարկյալների ազատ արձակումը և արդար, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը պարտադիր են: