ԵՄ դեսպանին հարկավոր է «արտաքսել» Վրաստանից. Կախա Կալաձե

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ, իր կարծիքով, ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին պետք է «արտաքսվի» Վրաստանից, և դա իր «մոտեցումն ու ցանկությունն» է։

Եվ եթե դա իրենից կախված լիներ, «իհարկե` ես նրան կարտաքսեի», լրագրողներին ասել է Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով՝ «երկրում տեղի ունեցող ցանկացած դժբախտություն, ամեն ինչ գալիս է արևմտյան բյուրոկրատիայից»։

Ի դեպ, մի քանի օր առաջ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին «Ինտերպրեսնյուզ» լրատվամիջոցին ասել էր, որ ճգնաժամը լուծելու և ԵՄ ուղուն վերադառնալու միակ ճանապարհը բռնաճնշումների դադարեցումն է, անարդարացիորեն կալանավորվածների ազատ արձակումը, բռնաճնշողական օրենքների չեղարկումը և բաց երկխոսությունը։