Աջարիայի ինքնավար հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Ջաբա Փուտկարաձեն նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Տեղեկությունը «Բաթումելեբի» լրատվամիջոցին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից։
Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը նախկինում չի գործել։
Այս տարվա մայիսի 27-ին Աջարիայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլիի հրապարակած որոշմամբ կանոնադրության մեջ փոփոխություն կատարվեց, որով հաստատվեց ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Հենց այս պաշտոնն է զբաղեցնելու ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարը։