Լիտվան վիզային պատժամիջոցներ է սահմանել ևս 10 անձի նկատմամբ։ Պատժամիջոցների ենթարկվածների թվում են դատավորներ, «Վրացական երազանք»-ի պատգամավորներ և Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։
Պատժամիջոցների ենթարկվածներն են`
- Նինո Գալուստաշվիլի – դատավոր
- Ջվեբե Նաճկղեբիա – դատավոր
- Իրակլի Շվանգիրաձե – դատավոր
- Մարի Մեշվելիանի – դատախազ
- Նաթիա Թաթիաշվիլի – դատախազ
- Սուլխան Թամազաշվիլի – Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար
- Մարիամ Լաշխի – «Վրացական երազանք»-ի պատգամավոր
- Նինո Ծիլոսանի – «Վրացական երազանք»-ի պատգամավոր
- Ռաժդեն Կուպրաշվիլի – Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար
- Վիկտոր Մետրևելի – դատավոր
Ավելի վաղ Լիտվան Վրաստանի 102 քաղաքացու էր ներառել «անցանկալի» անձանց ցուցակում։ Ցուցակում ընդգրկված անձանց 2029-2030 թվականներին կարգելվի մուտք գործել Լիտվա։ Անցյալ տարվա դեկտեմբերին Լիտվան վիզային պատժամիջոցներ կիրառեց նախ Բիձինա Իվանիշվիլիի և ՆԳՆ-ի 10 բարձրաստիճան պաշտոնյաների, ապա Իրակլի Կոբախիձեի և «Վրացական երազանք»-ի ևս 16 ներկայացուցիչների նկատմամբ։
Այս տարվա մարտին Լիտվան պատժամիջոցներ կիրառեց Վրաստանի 74 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի Սահմանադրական դատարանի յոթ դատավորների, նաև դատախազների ու ոստիկանների, այդ թվում՝ լրագրող Մզիա Ամաղլոբելիի դեմ կեղծ ցուցմունք տվածների և նրա անօրինական կալանքին նպաստած անձանց նկատմամբ։