Հողամասի անօրինական գրանցման մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պետական գույքի հափշտակության համար։

Գործակալության տվյալներով՝ 2020-2021 թվականներին մեղադրյալները Մցխեթա-Մթիանեթիի տարածքում խարդախությամբ, կեղծ փաստաթղթերի միջոցով գրանցել են 8041 քմ մակերեսով երեք հողամաս, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 496 հազար լարի։

Հետաքննության շրջանակներում հողամասերը բռնագրավվել են։

Գործի քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ և 180-րդ հոդվածներով, որոնք որպես պատժի ձև և չափ նախատեսում են 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։