Սերգեյ Կուխարչուկը դադարեցրել է հացադուլը

Եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված, անազատության մեջ գտնվող ուկրաինացի Սերգեյ Կուխարչուկը դադարեցրել է հացադուլը։

Հացադուլ սկսելու պատճառն այն էր, որ հուլիսի 8-ից նրան թույլ չեն տալիս զանգահարել Ուկրաինայում գտնվող իր ընտանիքին։ Դրանից բացի, դատարանի դահլիճում նկարահանում չի թույլատրվում, և նրա ընտանիքը հնարավորություն չունի գոնե հետևելու դատական գործընթացին։

Կուխարչուկին այցելել է Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, այցից հետո Սերգեյը հույս ունի, որ ուրբաթ օրը, քանի որ դա այն օրերից մեկն է, երբ կարելի է զանգեր կատարել բանտից դեպի օտարերկրյա պետություններ, կկարողանա կապ հաստատել իր ընտանիքի անդամների հետ։

Կուխարչուկը մեղադրվում է  կազմակերպված խմբակային հանցագործությանը մասնակցության համար։