Թբիլիսիի Թվալճրելիձեի փողոցից տեղահանված սոցիալապես անապահով անձինք սպասում են կացարանի։
Նրանք դեռևս սպասում են պատասխանի՝ իրենց կտեղափոխե՞ն այլընտրանքային կացարաններ, թե` ոչ։
Երեկ երեկոյան քաղաքացիները կենդանի շղթայով փակել են իրենց շենքի մուտքերը և ասել, որ մինչև պատասխան չստանան, ոչ մեկին թույլ չեն տալու մտնել տարածք։
Մոտ 40 ընտանիք սպասում է պատասխանի։ Նրանցից յուրաքանչյուրը պնդում է, որ իրենց տներից վտարվելուց երկու շաբաթ անց դեռևս կացարան չունեն։