2025 թվականի հունիսին աշխատավարձ ստացողների մեծամասնության եկամուտը տատանվել է 1200-ից մինչև 2400 լարիի սահմաններում:
Մասնավորապես, այս կատեգորիայի աշխատավարձ ստացողների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 512 հազար 667 մարդ։
Եկամուտների ծառայության վերջին տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում 10 հազար 252 մարդ ստացել է 100 լարիից պակաս աշխատավարձ: Սա այն դեպքում, երբ հունիսին 274 մարդ ստացել է ամսական ավելի քան 100 հազար լարի աշխատավարձ։
Նաև հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 28 հազար 147 քաղաքացի ստացել է 9600 լարիից մինչև 100 հազար լարի աշխատավարձ։