Առցանց 22 լրատվամիջոցների կայքերը չեն գործում

Արդեն մի քանի ժամ վրացական 22 լրատվամիջոցների կայքերը, այդ թվում՝ Netgazeti-ն, «Batumelebi»-ն, «Publica»-ն, ON.GE-ն և այլն, չեն աշխատում։

Առցանց հրատարակությունների կայքեր մուտք գործել ցանկացող օգտատերերին «դիմավորում է» սև ֆոնը։

Լրատվամիջոցների անջատման պատճառը դեռևս հայտնի չէ։