Զուգդիդի-Թբիլիսի գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Զուգդիդիից Թբիլիսի մեկնող գնացքը քաղաքացու է վրաերթի ենթարկել։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` Թբիլիսիի «Դիդուբե» կայարանի մոտ։

Տեղեկության համաձայն` քաղաքացին ողջ է մնացել և տեղափոխվել է կլինիկա։ Ուղևորներով լի գնացքը դեպքից հետո մի քանի ժամ կանգնած է մնացել վրաերթի վայրում։