Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հաղորդմամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության համար կուսակցությունների գրանցումն ավարտվել է։
Ըստ հաղորդման` ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու համար ԿԸՀ է դիմել ընդհանուր առմամբ 17 կուսակցություն, որոնցից երեքի գրանցումը մերժվել է։
«2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք քաղաքապետարանի ներկայացուցչական մարմնի՝ սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի/ինքնակառավարվող համայնքի քաղաքապետի ընտրությունների համար քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացն ավարտվել է։ Ընտրական վարչությունը վերանայել է ներկայացված բոլոր դիմումները և համապատասխան փաստաթղթերը։
Արդյունքում գրանցվել է 14 կուսակցություն, որոնց տրվել է ընտրություններին մասնակցելու իրավունք։ Ընտրություններին մասնակցելու իրավունքի համար ԿԸՀ է դիմել ընդհանուր առմամբ 17 կուսակցություն։ Դրանցից երեքին մերժվել է գրանցումը, քանի որ նրանք չեն բավարարել օրենքով սահմանված պահանջները։
Քաղաքական կուսակցությունների համար հաջորդ փուլը ներառում է կուսակցական ցուցակների, մեծամասնական և քաղաքապետի թեկնածուների ներկայացումը, որոնք կուսակցությունը կներկայացնի համապատասխան ընտրական հանձնաժողով (ոչ ուշ, քան սեպտեմբերի 4-ը), որից հետո կսկսվի ներկայացված փաստաթղթերի ստուգման և գրանցման գործընթացը», — ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ։