Մզիա Ամաղլոբելին 2025 թվականի Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածուների կարճ ցուցակում է՝ ուկրաինացի և ադրբեջանցի լրագրողների հետ միասին։
Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի ընտրող հանձնաժողովն այսօր հրապարակել է 2025 թվականի մրցանակի թեկնածուների կարճ ցուցակը։ Վացլավ Հավելի անվան մրցանակը շնորհվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ակնառու ջանքերի համար։
Մրցանակը ներկայացնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա 77» հիմնադրամի հետ համատեղ։
Կարճ ցուցակում ընդգրկվածները.
- Մզիա Ամաղլոբելի` Վրաստան,
- Մաքսիմ Բուտկևիչ՝ Ուկրաինա,
- Ուլվի Հասանլի՝ Ադրբեջան։
«Մզիա Ամաղլոբելին 2000 թվականից ի վեր առաջատար վրացի լրագրող է և անկախ լրատվամիջոցների՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադիրը։ Չնայած քաղաքական դրդապատճառներով ձերբակալությանը և բողոքի ցույցերի ժամանակ բռնության բացահայտումից հետո նրա նկատմամբ ցուցաբերված խիստ վերաբերմունքին, նրա քաջարի գործողությունները նպաստել են հանրության ուշադրությունը լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների և քաղաքական իշխանության չարաշահման վրա հրավիրելուն, որոնք հիմք են հանդիսանում և նպաստում են Վրաստանի ժողովրդավարական ապագայի ապահովմանը։
Նրա ձերբակալությունն ու դատավճիռը նրան դարձնում են մամուլի ազատության և կառավարության ճնշումների դեմ դիմադրողականության խորհրդանիշ 2025 թվականին՝ ընդգծելով լրագրողների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում»,-գրել է ԵԽԽՎ-ն։