Քոբուլեթիում տղամարդու դի է հայտնաբերվել

Քոբուլեթիում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել Սև ծովում։

Տեղեկությունը հաստատել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Տվյալների համաձայն` ծով է մտել 2 երիտասարդ, որոնցից մեկը կարողացել է դուրս գալ ջրից, իսկ մյուսին փրկարարներն են փնտրել։ Ըստ լրատվամիջոցների` նրանք օտարերկրացի են։