Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը «Ռիկղե-Նարիկղալա» ճոպանուղուն անհրաժեշտ պահեստամասեր է գնում

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը «Ռիկղե-Նարիկղալա» ճոպանուղու անխափան և անվտանգ շահագործման համար գնում է անհրաժեշտ պահեստամասեր և օժանդակ նյութեր։

Ընկերությունը օգոստոսի 14-ին պարզեցված կարգով դիմել է իտալական Leitner AG ընկերությանը ճոպանուղու մասերի գնման համար և արդեն ստացել է համաձայնություն։

Արժեքը կազմում է 100 հազար 679 եվրո։

Բացատրական քարտից տեղեկանում ենք, որ անվտանգության ապահովման նպատակով նախատեսվում է հերթական տեսչական ստուգում «Ռիկղե-Նարիկղալա» ճոպանուղու վրա։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության պարզաբանմամբ՝ ճոպանուղու արտադրողի երաշխիքային ժամկետն ավարտված է, և մեծ հավանականություն կա, որ ստուգումը կբացահայտի տեխնիկական թերություններ կամ մաշվող մասերի փոխարինման անհրաժեշտություն ճոպանուղու անվտանգ և անխափան աշխատանքի համար։