Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը կմեկնարկի հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին։
Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը և ավարտվում դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը։
Հաղորդագրության համաձայն` աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը կնվիրվի կադրային հարցերին։ Դրանցից մեկն է, օրինակ, Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավարի պաշտոնից Անրի Օխանաշվիլիի հրաժարականի ընդունումը և Մամուկա Մդինարաձեի նշանակումը։ Խորհրդարանը նաև որոշում կկայացնի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավորների, որոնց մանդատները դադարեցվել են, իրավահաջորդների լիազորությունները ճանաչելու հարցի վերաբերյալ։
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի շրջանակներում քննարկման հիմնական թեմաներից են նաև ժամանակավոր քննչական հանձնաժողովի եզրակացությունները։