Անօթևան կենդանիների համար մի շարք միջոցառումներ են իրականացվել

Անօթևան և թափառող կենդանիների պոպուլյացիայի կառավարման փորձնական ծրագրի շրջանակներում, հուլիսի 29-ից սեպտեմբերի 2-ը, Աջարիայի, Իմերեթիի և Կախեթիի շրջաններում ապաստարաններ է տեղափոխվել 1513 շուն (511-ը՝ Կախեթիում, 409-ը՝ Աջարիայում և 593-ը՝ Իմերեթիում):

Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ կենդանիների համար իրականացվել են հետևյալ միջոցառումները.

  • 1513 շուն պատվաստվել է կատաղության դեմ,
  • 1485-ը նույնականացվել են,
  • 1371 շուն ստերիլիզացվել/կաստրացվել է և վերադարձվել բնական միջավայր:

142-ն աստիճանաբար կվերադարձվեն բնական միջավայր անասնաբուժական միջոցառումների ավարտից հետո: