2024-ից սկսած Վրաստանը հեռանում է Եվրամիությունից, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են` Վրաստանը դառնա ԵՄ անդամ
Գերմանիայի դեսպանի խոսքով` ԵՄ-ն Վրաստանին առաջարկում է միանալ խաղաղության, ժողովրդավարության ու բարեկեցության տարածքին, սակայն «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականությունը կարող է վտանգել ԵՄ անդամության ու առանց վիզայի ռեժիմի խնդիրներին։
«Վրացիները հրավիրված են միանալու մեզ՝ պահպանելով իրենց ավանդույթները, կրոնը և ինքնությունը։ Պետք է միայն պահպանել ժողովրդավարության արժեքները։ Եկեք շարունակենք այս ճանապարհը», – ասել է դեսպանը։
Այս հայտարարությունն արվել է Վրաստան-Գերմանիա հարաբերությունների համատեքստում` Պիտեր Ֆիշերի պաշտոնական մեկնաբանություններով, որոնք վերաբերում են առանց վիզայի ռեժիմին և ԵՄ անդամակցության հեռանկարին։