Վրաստանում եղանակը կվատանա

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ սեպտեմբերի 3-4-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, որոշ վայրերում` ուժեղ, հնարավոր են կարկուտ, ուժեղ քամի, իսկ ծովում` 3-4 բալ ուժգնությամբ փոթորկային ալիքներ։

Սպասվող տեղումները կարող են Վրաստանի փոքր գետերի վրա առաջացնել ջրհեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքների և սելավների ակտիվացում (վտանգավորության մակարդակ՝ միջին)։