Եվրոբասկետ 2025-ի համար չվերթերը կսուբսիդավորվեն

Վրաստանի կառավարությունը հայտարարել է Եվրոբասկետ 2025-ի փլեյ-օֆֆի առաջին փուլում ազգային հավաքականին երկրպագել ցանկացողների համար չարթերային չվերթերի սուբսիդավորման մասին։

Վրաստանի հավաքականը սեպտեմբերի 7-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում 1/8 եզրափակչում կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ։ Վրաստանի քաղաքացիները կկարողանան սեպտեմբերի 7-ին Թբիլիսի-Ռիգա և սեպտեմբերի 8-ին Ռիգա-Թբիլիսի չվերթերի տոմսեր ձեռք բերել 195 եվրո հատուկ գնով։ Տոմսերի վաճառքը սկսվում է այսօր՝ ժամը 15:00-ին TKT.GE պորտալում։

Թռիչքի համար գրանցվելիս սուբսիդիայից օգտվող ուղևորները պետք է ներկայացնեն խաղի տոմս։ Հակառակ դեպքում նրանք պետք է վճարեն ավիատոմսերի ամբողջ արժեքը։

Վրաստանի հավաքականն ավարտեց Եվրոբասկետի խմբային փուլը՝ տանելով երկու հաղթանակ (Իսպանիա և Կիպրոս) և երեք պարտություն (Հունաստան, Իտալիա և Բոսնիա և Հերցեգովինա)։