Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին ՀՀ-ում ձերբակալվել է

Վրաստանի 29-ամյա քաղաքացի Գիորգի Կինոիանին, որը Ռուսաստանից հետախուզվում էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում ՌԴ-ի դեմ կռվելու մեղադրանքով, ձերբակալվել է Հայաստանի սահմանին։

Նա այժմ կրում է 40-օրյա նախնական կալանք. նրան սպառնում է Ռուսաստան արտահանձնումը։

Ձերբակալվածի ընտանիքը վախենում է, որ Ռուսաստան արտահանձնվելու դեպքում Գիորգի Կինոիանին կբախվի անմարդկային վերաբերմունքի և մահվան վտանգի։

Գիորգի Կինոիանին ձերբակալվել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ի կեսօրին` Վրաստանի սահմանը հատելուց հետո։