Մելիքիշվիլիի պողոտայում լարված իրավիճակ է. եվրոպամետ ակցիայի 285-րդ օրը

Այսօր եվրոպամետ բողոքի ակցիաների 285-րդ օրն է. Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում գտնվող Կախա Կալաձեի շտաբի մոտ ցուցարարների և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել. իրավիճակը մինչև այժմ էլ մնում է լարված։

Ըստ ցուցարարների՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները վիրավորանքներ են հասցնում հանրահավաքի մասնակիցներին և իրեր նետում նրանց ուղղությամբ։

Ցուցարարները նշում են, որ չնայած դեպքի վայրում տեղակայված մեծ թվով ոստիկանների առկայությանը, նրանք բախման ժամանակ չեն միջամտել։

Formula լրատվամիջոցի նկարահանած կադրերում երևում են բողոքի ակցիայի վիրավոր մասնակիցներ։

Շտաբի մոտ հարձակման են ենթարկվել նաև Հանրային հեռարձակողի երթի մասնակիցները. նրանք միացել էին արդեն ընթացող ակցիային։