Վրաստանում ձերբակալվել է դերասան Սիմոն Լևիևը

Ոստիկանությունը Բաթումիի օդանավակայանում ձերբակալել է Սիմոն Լևիևին (հայտնի է որպես Շիմոն Եհուդա Հայութ)։

Ներքին գործերի նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Սիմոն Լևիևը ձերբակալվել է որպես հետախուզվող անձ՝ Ինտերպոլի կարմիր ծանուցագրով։

Հատկանշական է, որ 2022 թվականին Netflix-ի վավերագրական սերիալ է նկարահանվել նաև 35-ամյա Իսրայելի քաղաքացի Սիմոն Լևիևի մասին:

Նա տարիներ շարունակ կապ է հաստատել կանանց հետ Tinder առցանց ծանոթությունների հավելվածի միջոցով՝ ներկայանալով որպես ադամանդի մագնատ Լև Լևիևի ժառանգորդ, ապա նրանցից գումար է շորթել զանազան խարդախ սխեմաների միջոցով։