Երեկ Հանրային հեռարձակողի շենքից դեպի խորհրդարան երթի մասնակիցները պատմել են, որ անհայտ անձինք իրենց սադրել են և բողոքի վանկարկումներին հակադարձել են վիրավորական արտահայտություններով:
Ցուցարարների խոսքով՝ նրանցից մեկը զինված է եղել: Հակամարտությունը սրվել է Ռուսթավելիի պողոտայի և Բեսիկի փողոցի խաչմերուկներից մեկում:
«Ֆիլհարմոնիայի մոտ մեզ մոտեցավ վեց կամ յոթ հոգուց բաղկացած մի խումբ և վիրավորանքներ հնչեցրեց մեր վանկարկումների հասցեին: Նրանք փորձում էին մեզ մարտահրավեր նետել ժեստերով», — TV Pirveli-ին հայտնել է երթի մասնակիցներից մեկը։
Տեղեկության համաձայն՝ ոստիկանությունը վերոնշյալ անձանցից մեկին, որը ենթադրաբար զենք է ունեցել, պարեկային մեքենայով դեպքի վայրից տարել է։