ՀԿ-ները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Վրաստանի հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները գրավոր հաղորդում (կոմունիկացիա) են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «ռուսական օրենքի» գործի վերաբերյալ, հաղորդում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA)։

Ըստ GYLA-ի, կազմակերպությունները դատարանին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել «ռուսական օրենքի» ընդունումից հետո վատթարացող իրավիճակի, ՀԿ-ներին և լրատվամիջոցներին սահմանափակող նոր օրենքների ընդունման, բռնաճնշումների կիրառման և քաղաքացիական կազմակերպությունների հետապնդման միասնական գործընթացի մասին, որի նպատակն է ոչնչացնել անկախ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

2024 թվականի հոկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել 16 լրատվամիջոցներ, 120 ՀԿ-ներ և 4 անհատներ՝ բողոքելով «ռուսական օրենքի» և դրա առաջացրած ծանր հետևանքների դեմ։