«Պիրվելի» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Թբիլիսիի Մարջանիշվիլիի փողոցում գտնվող շաուրմայանոցի ազգությամբ ադրբեջանցի տիրոջը սպառնացել են ատրճանակով։
Ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության՝ հրաձիգն արդեն ձերբակալվել է։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել սպառնալիքի և զենքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրման հոդվածներով։
«Նա եկել էր շաուրմա գնելու, սկսեց վրացերեն խոսել։ Սկսեց գոռալ՝ դուք վրացերեն չեք հասկանում, ինչու՞ չգիտեք, դուք մուսուլման եք… այո՝ ես Բոլնիսիից եմ։ Նա ակնհայտորեն ագրեսիվ էր մուսուլմանների նկատմամբ։ Հանեց ատրճանակը և ուղղեց ինձ վրա, մայրս ևս ներկա էր», — ասել է տուժողը։