Կոբախիձեն 10 ամսվա ընթացքում 4-րդ անգամ հանդիպել է Չինաստանի դեսպանին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջին տասը ամսվա ընթացքում չորրորդ անգամ հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ջոու Ցյանին։

Կառավարության աշխատակազմից Ֆեյսբուքում գրել են, որ զրույցը շոշափել է «Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ և գործընկերության ապագա հեռանկարները»։

«Հատուկ ուշադրություն է դարձվել երկրների միջև առևտրատնտեսական կապերին», — ասված է կարճ հաղորդագրության մեջ։

Նույն աղբյուրի համաձայն, հանդիպման ժամանակ «նշվել են առևտրաշրջանառության աճող դինամիկան և Միջին միջանցքի կարևորությունը տնտեսական հարաբերությունների հետագա խորացման առումով»։

Այլ մանրամասներ չեն նշվել։ Չինաստանի դեսպանատունը դեռևս չի հրապարակել հանդիպման մասին հաղորդագրություն։

Մի շարք հաղորդագրությունների համաձայն, սա Ջոու Ցյանի և Իրակլի Կոբախիձեի 2025 թվականի ընթացքում երրորդ հանդիպումն է, իսկ 2024 թվականի նոյեմբերի իրադարձություններից հետո՝ չորրորդը։