Ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Զվիադ Կուպրավայի գործով դատավոր Փիկրիա Սիքտուրաշվիլին որպես խափանման միջոց ընտրեց կալանքը։
Որոշումը հրապարակվել է Թբիլիսիի քաղաքային դատարանում հոկտեմբերի 2-ին։
Դատավորը չի բավարարել Զվիադ Կուպրավայի փաստաբանների միջնորդությունը՝ 5 հազար լարի գրավ սահմանելու վերաբերյալ։
Զվիադ Կուպրավային ձերբակալել է Պետական անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 1-ին՝ Facebook-ում նախորդ օրը հրապարակած տեսաուղերձի համար։ Կուպրավային մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 2-ին՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 353-րդ հոդվածի 1-ին մաս (դիմադրություն իշխանության ներկայացուցչին), 317-րդ հոդված (կառավարությունը տապալելու կոչ)։ Այս երկու մեղադրանքներով նրան սպառնում է մինչև վեց տարի ազատազրկում։