2021 թվականի համեմատ` 13 անգամ պակաս թվով դիտորդներ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար գրանցել է 28 կազմակերպություններից 81 միջազգային դիտորդների։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը Վրաստան չի ժամանելու։

Սա գրեթե 13 անգամ պակաս է 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդների թվից։ Այն ժամանակ առաջին փուլում միջազգային դիտորդների թիվը կազմել է 1024, իսկ երկրորդ փուլում՝ 1102։