Ընտրողների ակտիվությունը Քութաիսիում ժամը 10:00-ի տվյալներով

Քութաիսիում ժամը 10:00-ի տվյալներով, Տեղական ինքնակառավարական ընտրություններին գրանցվել է 10 հազար 241 քաղաքացու քվեարկություն։ Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Լարինա Լալիաշվիլիի տեղեկությամբ՝ նախորդ տեղական ինքնակառավարման ընտրությունների նույն ժամի տվյալների համաձայն 11 հազար 466 ընտրող էր մասնակցել։

Լարինա Լալիաշվիլիի հայտարարությամբ՝ Քութաիսիում բոլոր 77 ընտրատեղամասերը ժամանակին և առանց կանոնների խախտման են բացվել, որևէ խափանում չի արձանագրվել։

Քութաիսիում գրանցված է 152 հազար 939 ընտրող։

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակադիր մոտեցումների պայմաններում։ Ընդդիմության մի մասն ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ն ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններն անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, դրանց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։