Հատուկջոկատայինները նախագահական նստավայրի մոտակայքում ձերբակալել են 1 անձի: Այս տեղեկությունը հայտնել է Netgazeti-ն. ձերբակալվածի ինքնությունը դեռևս հայտնի չէ։
Ի դեպ, քիչ առաջ Լեոնիձեի փողոցում մոբիլիզացված հատուկջոկատային ուժերը շարժվել են դեպի Ազատության հրապարակ։
Հիշեցնենք. Թբիլիսիում ընտրություններին ու բողոքի ցույցին զուգահեռ՝ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. ՆԳՆ-ն պղպեղի սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառել ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ, նրանց թվում՝ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն: Կան նաև բերման ենթարկվածներ:
Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ. այդ ընթացքում Ռուսթավելիի պողոտայում ցույցը խաղաղ շարունակվում է: