Մերաբ Դվալիշվիլին պահպանեց չեմպիոնական գոտին

Մերաբ Դվալիշվիլին պահպանեց UFC-ի գերթեթև քաշային կարգի (61 կգ) չեմպիոնական գոտին։ Լաս Վեգասում կայացած խառը մենամարտերի մրցամարտում վրացի մարտիկը հաղթեց ամերիկացի Քորի Սանդհագենին։

Հինգ ռաունդից հետո վրացի մարտիկը հաղթող ճանաչվեց մրցավարների միաձայն որոշմամբ։

34-ամյա Մերաբ Դվալիշվիլին կրկնեց Ալջամեյն Սթերլինգի ռեկորդը գերթեթև քաշային կարգում՝ երեք անգամ պաշտպանելով իր տիտղոսը։ Նա նաև դարձավ առաջին մարզիկը, որին հաջողվեց 100 անգամ (ընդհանուր 117) նոկդաունի ենթարկել իր մրցակիցներին UFC-ում։