Ըստ տեղեկությունների՝ Ռուսթավելիի պողոտայում ակտիվիստ Սաբա Կորձաիան ձերբակալվել է։ Տեղեկությունը տարածել են փաստաբաններն ու ակտիվիստները։
Կորձաիան ձերբակալվել է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ։
Հոկտեմբերի 4-ի հանրահավաքի և ընթացած իրադարձությունների կապակցությամբ արդեն ձերբակալվել է 18 մարդ։ Ձերբակալվել են «Միացյալ ագային շարժման» անդամներ Պաատա Բուրճուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Լաշա Բերիձեն, Պաատա Մանջգալաձեն և Իրակլի Նադիրաձեն։
Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։
Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։