Լուկաշենկոն Կոբախիձեին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների «հաջող անցկացման» և հաղթանակի կապակցությամբ։

«Վրացական երազանք»-ի թեկնածուների համոզիչ հաղթանակը հաստատում է նրանց համապատասխանությունը պատասխանատվության, հուսալիության և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին։ Դա նաև հաստատում է երկրի ինքնիշխան զարգացման և հասարակության ամրապնդման համար նրանց ընտրած ուղին», — ասված է բելառուսական լրատվամիջոցների հրապարակած շնորհավորական նամակում։

Լրատվամիջոցները գրել են, որ Բելառուսի նախագահը նաև ընդգծել է իր երկրի վճռականությունը՝ խորացնելու բարեկամական և համագործակցային հարաբերությունները Վրաստանի հետ։