ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեին, հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային համագործակցության հարցեր, մասնավորապես՝  դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոփիկո Ճիաուրելիի հիշատակին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վրաստանի խորհրդարանի աջակցությամբ նախատեսվող ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ։

Նախագծի շրջանակում կներկայացվեն բացառիկ լուսանկարներ, որոնք արտացոլում են երկու դերասանների ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագներ։