Վրացի բանաստեղծ և թարգմանիչ Զվիադ Ռատիանին դատապարտվեց ազատազրկման։
Դատավճիռը երեկ` ժամը 17:55-ին, հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Գելաշվիլին։
«Տուգանքը համաչափ չէ այս հանցագործությանը», — ասել է դատավորը։
Ռատիանիին սպառնում էր 4-ից 7 տարի ազատազրկում ոստիկանի դեմքին հարվածելու համար։
Դատավորը վերաորակել է մեղադրանքը և նրան դատապարտել 2 տարի ազատազրկման։
Ռատիանին մինչ դատավճիռը հայտարարել էր. «Ինչ որոշում էլ այսօր հայտարարեք, դրանից անկախ` իմ ապագան շատ ավելի պայծառ և ցանկալի է, քան նրանց ապագան, ովքեր իրենց գործողություններով ծառայում են կամ իրենց լռությամբ աջակցում այս անարդարությանը»։
Ռատիանին ասել է, որ ոստիկանին ապտակելը խորհրդանշական գործողություն էր՝ ոգեշնչվել է ուսուցչուհի Նինո Դատաշվիլիից և լրագրող Մզիա Ամաղլոբելիից, որոնք հիմա բանտում են։